Որտե՞ղ է նշում վարչապետն իր ծննդյան օրը

Վարչապետը լրագրողներին խոսելու թեմա չի թողնում։

Այսօր՝ օգոստոսի 14- ին, վարչապետի ծննդյան օրն է։ Բնական է, բոլորին հետաքրքրում է, թե ինչպես է նա նշելու, որտեղ, ովքեր են լինելու․․․

Հատկապես ինտրիգային է վարչապետի 3- օրյա արձակուրդը։

Ըհը՜,- մտածում են լրագրողները,- արձակուրդ է վերցրել, որ ծննդյան օրը առոք- փառոք նշի։

Բայց պարզվում է, որ վարչապետը 2017 թվականի օգոստոսի 15-18-ն է ներառյալ արձակուրդի մեջ։

Իր ծննդյան օրը՝ այսօր, Կարեն Կարապետյանը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Մնում է ընդամենը նշել՝ լա՜վ էլի, մեզ «մատ մի արա»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X