Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Լեոնարդո դա Վինչիին

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի իր անվանակից միջնադարյան հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին վերջինիս մասին նկարահանվելիք ֆիլում: Այս մասին հայտնում է Deadline-ը մանրամասնելով, որ նոր ֆիլմը կնկարահանվի Ուոլտեր Այզեկսոնի գրքի հիման վրա:

Դի Կապրիոն նաեւ կլինի նոր նկարահանվելիք ֆիլմի պրոդյուսերներից մեկը: Նկահարանումը հնարավոր է դարձել Paramount եւ Universal ընկերությունների միջեւ երկարատեւ դատական քաշքշուկներից հետո: Հիշեցնենք, որ դատական հայցի պատճառը Այզեկսոնի գրքի հանդեպ իրավունքների հստակեցնումն էր: Դատական պրոցեսում հաղթել է Paramount ընկերությունը:

Մեկնաբանություն
X