Հասարակության մեջ ռասիզմը չպետք է տեղ ունենա. Իվանկա Թրամփ

>

ԱՄՆ Շառլոտսվիլ քաղաքում (Վիրջինիա նահանգ) ծավալված իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ռասիզմի և նեոնացիզմի դրսևորումները:

Նշենք, որ Վիրջինիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ Շառլոտսվիլում ծայրահեղ աջ կազմակերպությունների և նրանց հակառակորդների բախման պատճառով: Միջադեպի արդյունքում մեկ մարդ զոհվել է, 34-ը՝ տուժել՝ ստանալով զանազան վնասվածքներ:

«Հասարակության մեջ տեղ չպետք է ունենան ռասիզմը, սպիտակամորթ մարդու գերակայությունը և նեոնացիզմը: Մենք պետք է միավորվենք որպես ամերիկացիներ, լինենք մեկ միասնական երկիր»,- Twitter-ում գրել է Իվանկան:

Մեկնաբանություն
X