ԱԴԾ-ն հրապարակում է մանրամասներ ահաբեկչության կանխման օպերացիայից․ տեսանյութ

ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունը հրապարակել է նոր մանրամասներ եւ տեսանյութ Ղրիմում ենթադրաբար Ուկրաինայի անվտանգության գործակալի կողմից նախապատրաստված ահաբեկչության կանխման եւ ենթադրյալ ահաբեկչի վնասազերծման գործողությունից: Ըստ հրապարակման՝ ենթադրյալ ահաբեկիչը ցանկացել է վնասել Սուդակ քաղաքի ենթակառուցվածքները եւ անտառային հրդեհ իրականացնել:

Հրապարակված տեսանյութում ցուցադրվում է 1992 թվականին ծնված Գենադի Լիմեշկոյի անձնագիրը, սակայն ավելի վաղ ԱԴԾ-ն այլ ազգանունով հանցագործի մասին էր հայտնել: Ըստ տեսանյութի, խուզարկության ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է նաեւ միգրացիոն քարտեզ, որի օգնությամբ էլ Գենադի Լիմեշկոն մուտք է գործել Ղրիմի տարածք՝ էլեկտրասյուներ տապալելու եւ անտառային հրդեհներ իրականացնելու համար: Առգրավվել է նաեւ զենք եւ զինամթերք:

Մեկնաբանություն
X