Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, Հրայր Մկոյանը և Էդգար Մանուչարյանն այս անգամ չեն հրավիրվել հավաքական վնասվածքների պատճառով:

Մեկնաբանելով երկար ընդմիջումից հետո Սարգիս Ադամյանին ազգային հավաքական հրավիրելու փաստը՝ Պետրոսյանը նշեց, որ հավաքականի մարզչական շտաբը հետևում է բոլոր ֆուտբոլիստներին, ինքն անձամբ դիտել է Սարգիս Ադամյանի մասնակցությամբ մի քանի հանդիպումներ և քանի որ Ադամյանն արդեն հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում և խաղային մշտական պրակտիկա ունի, որոշում է ընդունել նրան հրավիրել հավաքական:

Պետրոսյանը նաև հավելեց, որ հավաքականի մարզչական շտաբը հետևում է Գեղամ Ղադիմյանի ելույթներին, նրան համարում է հավաքականի թեկնածու, ուղղակի այս անգամ նպատակահարմար են գտել հրավիրել հենց այս «լեգեոներներին», քանի որ խաղերի հայտացուցակում տեղ գտնող ֆուտբոլիստների թիվը սահմանափակ է:

Ավելացնենք, որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Աղբյուրը՝ ՀՖՖ

Մեկնաբանություն
X