Լոռու մարզում հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի օգնությամբ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:

Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:

Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ և պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:

Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:

Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Մեկնաբանություն
X