«Բարսելոնա»-«Ռեալ». հավանական մեկնարկային կազմեր

Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում այսօր՝ կեսգիշերն անց «Բարսելոնան» կհյուրընկալի «Ռեալին»:

Առաջին խաղում «Արքայական» ակումբը հաղթել է 3:1 հաշվով և սուօերգավաթակիր դառնալու բացահայտ ֆավորիտն է:

Առաջին խաղում կարմիր քարտ ստանած Կրիշտիանու Ռոնալդուն այս հանդիպումը բաց կթողնի: Կորուստ ունի նաև «Բարսան». վնասվածքի պատճառով մրցավեճը բաց կթողնի Անդրես Ինիեստան:

Մրցող թիմերի մեկնարկային կազմերն այսպիսին են.

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սամեդո, Ալբա, Պիկե, Ումտիտի, Դ.Սուարես, Բուսկետս, Ռակիտիչ, Մեսսի, Սուարես, Դելոֆեու

«Ռեալ». Նավաս, Նաչո, Թեո, Ռամոս, Կարվախալ, Վասկես, Մոդրիչ, Կովաչիչ, Ասենսիո, Բեյլ, Բենզեմա

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 01:00-ին:

Մեկնաբանություն
X