30 տարի առանց Անդրեյ Միրոնովի

>

Անդրեյ Միրոնովի դերերը կինոյում կարելի է համարել խորհրդային կինեմատոգրաֆիայի ոսկե դասականներից մեկը: 60-ականների վերջերի եւ 70-ականների սկզբների ամենից հայտնի դերասանի աշխատանքը հատկապես լավ երեւում է Էլդար Ռյազանովի եւ Լեոնիդ Գայդայի ֆիլմերում:

1966-ին Միրոնովը նկարահանվում է «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Դիմա Սեմիցվետովին, 1968-ին Միրոնովն արդեն Գեշա Կոզոդոեւ է մարմանավորում «Ադամանդե ձեռքում»: Հետո արդեն երգիծական դերը դերի հետեւից խաղում է եւ կինոյում եւ թատրոնում հասնելով մինչեւ Ֆիգարոյի կերպարի մարմնավորմանը Մոսկվայի Սատիրայի թատրոնում: Մեծ դերասանն արդեն երեսուն տարի է իր երկրպագուների հիշողություններում է ապրում: Իր մահկանացուն կնքել է 1987-ի օգոստոսի 16-ին՝ 46 տարեկան հասակում:

Մեկնաբանություն
X