Մադրիդի «Ռեալը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը․ տեսանյութ

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպման ժամանակ հաղթանակ տարավ իր հարկի տակ «Բարսելոնայի» նկատմամբ եւ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Բարսելոնայի Նոու Կամպում, նույնպես ավարտվել էր «Ռեալի» հաղթանակով՝ 3:1: Այսպիսով «Ռեալը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը: Գոլերի հեղինակ դարձան Ասենսիոն եւ Բենզեման։

Մեկնաբանություն
X