Սունդուկյան թատրոնի տնօրեն նշանակվեց Վարդան Մկրտչյանը

Այսօր մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Ինչպես նախօրեին գրել էինք, այս պաշտոնի համար դիմել էին 2 հոգի, մեկը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էր, մյուսը՝ թատերագետ Տիգրան Քելեմյանը, ով սակայան չէր ներկայացել մրցույթին։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Վարդան Մկրտչյանը, ով մեկ ամսից ավել է արդեն Սունդուկյան թատրոնում իրականացնում էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Մեկնաբանություն
X