Հեքիաթային Հնդկաստան. կյանքը ամենաստորին կաստայի ներկայացուցիչների մոտ

>

Չնայած որ Հնդկաստանը միջուկային տերություն է, համարվում է ամենաարագ զարգացող պետություններից մեկը, սակայն այդ երկրում հասարակությունը շարունակում է դեռ ապրել կաստայական կարգերով, որ հաստատվել է դեռ հազարամյակներ առաջ:

Այդ կաստաներից ամենաստորինը դալիտներն են կամ ճնշվածները, որոնք կարծես թե օրենքից դուրս են: Պաշտոնական վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 18 րոպեն մեկ դալիտների հանդեպ մեկ հանցագործություն է իրականացվում, ներառյալ բռնաբարություններ, սպանություն, բռնաճնշումներ եւ այլն: Ու թեեւ Հնդկաստանի նոր նախագահ Ռամ Նաթխ Քովինդը նույնպես դալիտների կաստայից է, սակայն այս հանգամանքը դեռեւս լուրջ փոփոխություն չի ունեցել երկրի հասարակական դրվածքի վրա: Հնդկական կրոնական պատկերացումների համաձայն Բրահմա աստվածն է ստեղծել մարդկանց, ըստ հետեւյալ կարգի. իր շրթունքներից ստեղծել է բրահման-քրմերին, ձեռքերից՝ զինվոր-քշատրիներին, ազդրերից առեւտրական վայշաներին, իսկ սրբաններից էլ անձեռնմխելի շուդրաներին կամ դալիտներին: Ու չնայած այսօր օրենքով նրանք համարվում են պաշտպանված մյուս քաղաքացիների նման, սակայն գործնականում մյուս կաստաների մարդիկ կարող են ցանկացած բան անել նրանց հետ:

«Ամենակեղտոտ» գործերը կատարում են հենց դալիտները, ներառյալ անասնապահություն, լվացարարություն, փողոցների մաքրություն եւ այլ կեղտոտ վայրերի սանիտարական մաքրություն: Այսօր պետությունը փորձում է ամեն ինչ անել այս կաստայական սկզբունքները հաղթահարելու համար եւ պաշտոնապես սահմանում է արտոնություններ կրթության ոլորտում կամ սոցիալական ապահովության ոլորտում: Կան նույնիսկ երեսուն դալիտ-միլիոնատերեր, սակայն հասարակական ընկալումները շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին հազարամյակներ առաջ էին:

Մեկնաբանություն
X