Թրամփին նույնիսկ ավելի քիչ են վստահում, քան Պուտինին. Time

Pew Research Center կենտրոնի ուսումնասիրությունները փաստել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռեյտինգը կրկին սարսափելի խայտառակ հակառեկորդ է գրանցել: Ինչպես հայտնում է Time-ը, պարզվում է, որ աշխարհում մարդիկ Պուտինին ավելի շատ են վստահում, քան Դոնալդ Թրամփին, այն դեպքում, երբ Պուտինի հանդեպ նույնպես համաշխարհային մակարդակով անվստահությունը աճել է: Pew Research Center-ը վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ Թրամփի հանդեպ վստահությունը կորում է առաջին հերթին ԱՄՆ-ում եւ ԱՄՆ դաշնակից երկրներում, ներառյալ նաեւ նրանք, որոնք անդամակցում են ՆԱՏՕ-ին:

Կենտրոնի վերլուծաբանները նշում են, որ Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ ՆԱՏՕ-ի անդամ յոթ եվրոպական երկրներում կարծում են որ միջազգային ներկայիս օրակարգին առնչվող հարցերում Ռուսաստանի նախագահը, լինելով փաստացի դիկտատոր, ավելի ճիշտ որոշումներ է կայացնում, քան Միացյալ Նահանգների նախագահը: Time-ը նաեւ նշում է, որ սրանով հանդերձ, հասկանալի է, որ չի կարելի խոսել այն մասին, թե մարդիկ սկսել են շատ վստահել Պուտինին, պարզապես մարդիկ սկսել են համընդհանուր ձեւով չվաստահել Թրամփին: Պուտինի հանդեպ համակրանքը հատկապես նկատելի է Թուրքիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում, որտեղ սխալ են համարում հատկապես Թրամփի վերջին սանկցիոն գործողությունները: Թրամփին ավելի են վստահում քան Պուտինին միայն Կանադայում, Նիդերլանդներում, Լեհաստանում եւ Մեծ Բրիտանիայում, որոնք ավանդաբար ամերիկյան քաղաքականությանն ավելի կապված են քան մյուսները: Time-ը ամփոփում է, որ Ավստրալիայում եւ Իսրայելում թեեւ Թրամփն ավելի վստահելի է քան Պուտինը, սակայն տարբերությունը մեծ չէ:

Մեկնաբանություն
X