Կատալոնիայի ղեկավարը ներկայացրել է մանրամասներ կատարված ահաբեկչություններից

Իսպանիայի Կատալոնիայի մարզի տեղական կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը մանրամասներ է ներկայացրել երեկ ուշ երեկոյան մարզում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ:

«RAC1» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում նա ասել է, որ ահաբեկչություններն ուղղված են նախ եւ առաջ քաղաքակիրթ աշխարհի, ճամփորդել սիրող եւ նորը բացահայտելու տրամադրված մարդկանց դեմ, ովքեր ապրում են ժամանակակից աշխարհի կենսակերպով: Պուչդեմոնի խոսքով, ահաբեկչություններով փորձում են վնասել տուրիզմն առհասարակ սակայն նաեւ նշել է, որ զարմացել է տեսնելով մարդկանց տոկունությունն ու դժվարությունները միասնականորեն հաղթահարելու կամքը:

Կատալոնիայի մարզի ղեկավարը նաեւ նշել է, որ արդեն պարզ է թե ինչ սցենար է գործել ահաբեկչությունների ընթացքում եւ ականատեսների ու փրկվածների փոխանցած տեղեկությունների համաձայն, մեքենաները, որոնք մխրճվել էին մարդկանց մեջ, ընթացել են խելահեղ մեծ արագությամբ:

Մեկնաբանություն
X