Մոսկվայում տղամարդը խանդի հողի վրա երկու հոգու սպանել է

Մոսկվայում ձերբակալվել է երկու տղամարդկանց սպանության մեջ կասկածվողը: Վերջինս նույնպես տղամարդ է: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ սպանվածների դիակները իրավապահները հայտնաբերել էին դեռ կիրակի օրը գործարանային ջրհորում: Սպանված տղամարդիկ եղել են 40-45 տարեկան, իսկ սպանությունը կատարվել է Օսեննի փողոցում: Կասկածյալը առաջին ցուցմունքն է արդեն տվել եւ ասել, որ իր եւ սպանված տղամարդկանց միջեւ գոյություն է ունեցել կոնֆլիկտ, որի պատճառը խանդն է: Բանն այն է, որ կասկածյալը ընդհանուր ծանոթ կնոջը խանդել է այդ երկու տղամարդկանց պատճառով եւ իրականացրել հանցագործությունը:

Մեկնաբանություն
X