Հարավային Կորեայում զինվոր է մահացել

Հարավային Կորեայում մահացել է մի զինվորական, ով նախօրեին վիրավորվել էր զորավարժությունների ընթացքում: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, տեղի էր ունեցել դժբախտ պատահար եւ զինվորը պայթել էր ականի վրա անհայտ հանգամանքներում: Միջադեպը տեղի էր ունեցել Չհորվոն գավառում, երկու Կորեաների բաժանման ապառազմականացված գոտուն բավական մոտ տարածության վրա:

Մեկնաբանություն
X