Ժամացույցի սլաքները հետ տվեցին

Մեր անդրադարձից հետո Մասիսի համայնքապետարանի կայքում ժամանակը վերադարձել է մեր օրեր եւ կայքում այժմ ոչ թե 2020 թվականի դեկտեմբեր ամիսն է, այլ 2017-ի օգոստոսը:

Նորություններ բաժնից էլ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կենսագրականը, որպես «նորություն», հանվել է, սակայն չի տեղադրվել այնտեղ, որտեղ պետք է՝ համայնքի ղեկավարի կենսագրականի համար նախատեսված բաժնում. Համբարձումյանը «համակագում գրանցված չէ»: Այնպես որ, կայքի այցելուները չեն կարող տեղեկանալ, թե մինչեւ քաղաքապետ դառնալն ի՞նչ ուղի է անցել իրենց համայնքի ղեկավարը:

Մեկնաբանություն
X