Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է արել ընտրություններում ձայն չտալ Մերկելի կուսակցությանը

Նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի թշնամի է անվանել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում ապրող թուրքերին հորդորելով ձայն չտալ նրա կուսակցությանը՝ սեպտեմբերին կայանալիք խորհդարանական ընտրություններում, հաղորդում է «Ազատությունը»:

Նախօրեին Մերկելը հայտարարել էր, թե անհնարին է համարում Եվրամիության և Թուրքիայի միջև կապերի խորացումը, քանի դեռ պաշտոնական Անկարան բռնաճնշումներ է իրականացնում ընդդիմադիրների հանդեպ:

«Գերմանիայում մոտ 1 միլիոն թուրք ընտրող կա, նրանք կարող են փոխել այս իրավիճակը: Կոչ եմ անում ձայն չտալ այն կուսակցություններին, որոնք աջակցում են այս ագրեսիվ, Թուրքիայի հանդեպ ոչ հարգալից քաղաքականությանը: Հորդորում եմ ձեզ՝ մի լավ դաս տվեք սրանց ձեր առաջիկա քվերակությամբ»,- հայտարարել է էրդողանը:

Մեկնաբանություն
X