Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սևաստոպոլ կատարած այցի կապակցությամբ, հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Պուտինը Սևաստոպոլ է այցելել ուրբաթ՝ օգոստոսի 18-ին:

«Ուկրաինական կողմը համարում է, որ այդ այցը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է: Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ին համապատասխան բողոքի նոտա է հղվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություն
X