Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մլրդ դոլարից. փորձագետ

Փորձագետները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հեռացումը Twitter-ից գնահատել են 2 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը:

Monness Crespi Hardt & Co ընկերության վերլուծաբան Ջեյմս Կակմակի (James Cakmak) խոսքով՝ եթե Թրամփը դադարի գրառումներ հրապարակել այդ սոցիալական կայքում, ապա Twitter-ի կապիտալիզացիան կնվազի ավելի քան 20 տոկոսով:

Մասնագետը նաև ընդգծել է, որ Twitter-ից Թրամփի հեռացումը չի ազդի սոցցանցի օգտատերերի թվի վրա, սակայն կհանգեցնի ընկերության ոչ նյութական ակտիվների կրճատման:

«Աշխարհում ԱՄՆ նախագահից ավելի լավ անվճար գովազդ չի կարող լինել»,- ասել է Ջեյմս Կակմակը:

Մեկնաբանություն
X