Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 119-ի

Հնդկաստանի Բիհար նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 119-ի, հայտնել է Telangana Today պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհերի մասին:

Թերթի տվյալներով՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 400 հազար մարդ, կան մեծ ավերածություններ: Տեղական իշխանությունները ժամանակավոր կացարաններ են պատրաստել իրենց տները լքած բնակիչների համար:

Նշվում է, որ հորդառատ անձրևները Հնդկաստանի հյուսիս, Նեպալ և Բանգլադե են հասել անցած շաբաթվա վերջին: Ջրհեղեղի հետևանքով Հնդկաստանի հյուսիսում վերջին մի քանի օրվա ընթացքում զոհվել էր ավելի քան 100 մարդ, Նեպալում՝ 111, իսկ Բանգլադեշում զոհերի թիվը հասել էր 57-ի:

Մեկնաբանություն
X