«Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան արտադրության հրթիռներ են հայտնաբերվել

Լիբանանցի զինվորականները «Ջեբաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գաղտնի զինապահեստում ամերիկյան արտադրության զենիթային հրթիռ և հակատանկային TOW հրթիռներ են հայտնաբերել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ծառայության իր աղբյուրին:

Նշվում է, որ զինվորականները հրթիռները հայտնաբերել են այն բանից հետո, երբ իրենց վերահսկողության տակ են վերցրել գրոհայինների մի քանի դիրքեր Լիբանանի հյուսիս-արևելքում:

«Հզբոլլահի» մարտիկները հուլիսի 21-ին Սիրիայի հետ սահմանակից Էրսալ լեռնային շրջանում ազատագրական գործողություն էին իրականացրել «Ջեբաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ:

Մեկնաբանություն
X