Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են նաեւ Հայաստանի վրայով. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել կապված Աֆղանստանում թմրանյութերի շրջանառության վիճակի վատթարացման հետ: Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը ափսոսանք է հայտնել, որ Աֆղանստանում թմրանյութերի հետ կապված իրադրությունն Աֆղանստանում շարունակում է վատթարանալ: Փորձագիտական գնահատականների համաձայն 2017 թվականին սպասվում է թմրանյութերի արտադրության կտրուկ աճ եւ ունեցած տվյալները այս պահի դրությամբ կապված թրմրաարտադրանքի հետ, արդեն գերազանցում են անցած տարվա տվյալները, որը եղել է Աֆղանստանում: Երկրի բնակչության ուղիղ մեկ/երրորդը ներգրավված է կակաչի աճեցման մեջ:

Ըստ հայտարարության, ընդլայնվել է նաեւ թմրանյութերի մաքսանենգ շրջանառության աշխարհագրությունը, ներառելով Աֆրիկայի երկրները, ակտիվացել է նաեւ այսպես կոչված Բալկանյան ուղին՝ Պակիստան-Իրան-Թուրքիա-Եվրոպա: Դեպի Եվրոպա թմրանյութերի հոսքը ավելի ու ավելի մեծացել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի վրայով: Մեծ քանակի հումք է բերվում նաեւ թմրանյութեր արտադրելու համար, ընդ որում մատակարարներ են հանդիսանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Նիդերլանդները, Իտալիան:

Զեկույցում նշվում է, որ այս ամենի ֆոնին զարմանալի է այն, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն չնայած որ արդեն երկար տարիներ են այդ երկրում, սակայն չեն կարողանում արդյունավետորեն պայքարել թմրանյութերի արտադրության դեմ, որը ահաբեկչության հիմնական ֆինանսական հոսքերն է ապահովում, ՄԱԿ տվյալներով մոտ 400 միլիոն դոլար:

Մեկնաբանություն
X