«Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ ոք չի գնել

Կատալոնական «Բարսելոնան» թիմի բրազիլացի նորեկ ֆուտբոլիստ Պաուլինյոյի և ոչ մի մարզաշապիկ չի վաճառել, հայտնում է The Sun-ը:

«Բարսելոնայի» ակումբային խանութում հայտնել են, որ ողջ օրը իրենք Պաուլինյոյի մարզաշապիկի ոչ մի պատվեր չեն ստացել: Պաուլինյոն հանդես է գալու 15 համարի շապիկով:

Բրազիլացու «շնորհանդեսը» տեղի է ունեցել օգոստոսի 17-ին՝ «Քամպ Նոու» մարզադաշտում: Մարզադաշտում արարողությանը հետևել է ընդամենը 2000 հանդիսական: Համեմատության համար նշվում է, որ Նեյմարին ներկայացնելիս մարզադաշտում 56 հազար 500 երկրպագու է եղել:

Մեկնաբանություն
X