Մամուլի տեսություն

«Հրապարակ». Կայծակից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան չվերթի օդանավում

Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երեւան ինքնաթիռում։ Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում։ Սակայն, այնուամենայնիվ, տարուբերումներից հետո օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ արժանանալով ուղեւորների ծափողջույններին ու շնորհակալական խոսքերին։ Մարդիկ անգամ արտասվել են, երբ ինքնաթիռն իջել է։

Մեկնաբանություն
X