Էրդողանը կմեկնի Ադրբեջան

Ինչպես հայտնում է Hürriyet պարբերականը, Թուրքիայի նախագահ Ռեփեթ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահի հերթական տուրնեի շրջանակում, որի ընթացքում Էրդողանը կայցելի նաեւ Ղազախստան եւ Հորդանան: Ադրբեջանում Էրդողանը կլինի սեպտեմբերի 10-11-ին: Հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական հակամարտության կարգավորմանը որպես Աստանայի հարթակում հրադադարի երաշխավոր երկիր, ինչպես նաեւ հետաքրքրվածությունը ԵԱՏՄ հետ գործակցությամբ, ինքնին հասկանալի է Հորդանան եւ Ղազախստան այցերի նպատակը: Ադրբեջանական այցի դեպքում, թեեւ պաշտոնապես չի հայտարարվում, սակայն նախադեպերի հարուստ պատմությունը հաշվի առնելիս կարելի է ենթադրել, որ կքննարկվի նաեւ ԼՂ հակամարտության խնդիրը, հատկապես որ սեպտեմբերին արդեն նախատեսված է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում, ԱՄՆ Նյու Յորք քաղաքում եւ չի բացառվում նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը:

Մեկնաբանություն
X