Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3300 կրակոց

Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ավելի քան 220 խախտման հետեւանքով, հայկական դիրքերի ուղղութամբ արձակվել է շուրջ 3300 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ուժերը, ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն եւ վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Մեկնաբանություն
X