Սողանքի հետեւանքով Կոնգոյում 200 մարդ անհետ կորել է

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելյան հատվածում գտնվում Իտուրի նահանգում սկսված սողանքի հետեւանքով 200 մարդ անհետ կորել է: Այս մասին հայտարարել է Իտուրիի նահանգապետ Պասիֆիկ Կետան: «Կան շատ մարդիկ, ովքեր հայտնվել են ջրի ու ցեխի մեջ եւ խեղդվել: Մենք չենք կարողացել փրկել նրանց: Փրկարարական աշխատանքները ընթանում են շատ բարդ, քանի որ սողանքի շրջանում ռելիեֆը լեռնային է»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Իտուրիի նահանգապետը:

Մեկնաբանություն
X