Ահաբեկչություն Տուրկուում

Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ զինված հարձակում է տեղի ունեցել Տուրկու քաղաքում, որը որակում է որպես ահաբեկչություն: Ըստ ոստիկանական հաղորդումների՝ անհայտ անձը դանակով զինված հարձակվել է անցորդենրի վրա: Զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ յոթը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ներկայումս ուժեղացված հսկողություն է սահմանվել Տուրկուում եւ հարակից շրջաններում: Իրավապահներին հաջողվել է վնասազերծել ահաբեկչին՝ հրազենային վիրավորում հասցնելով նրան: ТАСС-ը հայտնում է, որ ոստիկանությունը չի բացառում, որ Տուրկուի ահաբեկիչները ունեցած լինի զինակիցներ եւ ներկայումս որոնողական աշխատանքներ են տանում հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար: Ֆինլանդիայի ՆԳ նախարարությունը չի բացառում, որ Տուրկուի ահաբեկչությունը կապված է Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:

Մեկնաբանություն
X