Ձերբակալել են գյումրեցի «օրենքով գողին». տեսանյութ

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Գյումրիում հունիսի 25-ի ուշ երեկոյան քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում՝ Պոնչիկ-Մոնչիկ սրճարանի դիմաց, կրակել էին 30-ամյա երիտասարդի վրա: Երկու շաբաթ անց ոստիկաններին հաջողվեց գտնել կասկածյալներին միայն մեկին եւ ձերբակալել: Մյուսը գտնվում էր հետախուզման մեջ: Հետախուզման մեջ գտնվող Արտյոմ Ղազարյանը օրենքով գող է: Նրա մորեղբայրը օրենքով գող Անդրանիկ Սողոյանն է ՝ հայտնի Զապ մանկանվամբ:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 18-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել ու բերման է ենթարկել Գյումրու բնակիչ, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող 35-ամյա Արտյոմ Ղազարյանը, որն այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Ոստիկանության քրական հետախուզության եւ ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել է Արտյոմ Ղազարյանը:Իսկ արդեն հուլիսի 1-ին սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր նախկինում գողության համար դատապարտված Կարեն Սարգսյանը:

Մեկնաբանություն
X