Իսպանիայում ոստիկանությունը նախազգուշացրել է փորձարարական պայթյուններ իրականացնելու մասին

Իսպանիայի Կատալոնիայի մարզի ոստիկանությունը հայտարարել է, որ Ալկանարում իրականացնելու է վերահսկվող փորձարակական պայթյուններ: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ եւ բնակիչների, եւ զբոսաշրջիկների համար իրականացվելիք վերահսկվող փորձարարական պայթյունները որեւէ վտանգ չեն ներկայացնում եւ վախի կամ խուճապի կարիք չկա: Ոստիկանությունը նաեւ հաղորդել է, որ իրականացված ահաբեկչության հետ կապ ունեցողների իրենց ցանկում հետախուզվում է միայն վերջին 12-րդ անձը:

Մնացածները կամ ոչնչացված են, կամ ձերբակալված: Հատուկ գործողությունները, սակայն, կշարունակվեն Իսպանիայում նաեւ առաջիկա օրերին:

Մեկնաբանություն
X