Սիեռա Լեոնեում սողանքը 156 երեխայի կյանք է խլել

Սիեռա Լեոնեում սողանքը 461 մարդու կյանք է խլել, որից 156-ը եղել են երեխաներ: Սողանքը սկսվել է մայրաքաղաք Ֆրիթաունում: РИА Новости-ի փոխանցմամբ, փրկարարները 400 դիակ են հանել հողաշերտի տակից: Սողանքը սկսվել է հորդ անձրեւներից հետո: Տեղի իշխանությունները հայտարարում են, որ ներկա պահին դեռ 600 մարդու ճակատագիր մնում է անհայտ, եւ նրանք հայտարարվել են անհետ կորած: Նշենք, որ մուսսոնային անրձեւների սեզոնը այս ռեգիոնում մշտապես նման աղետների առիթ է դառնում:

Մեկնաբանություն
X