Լատվիայում Հայ եկեղեցու հետեւորդները ավելի շատ են, քան հրեաներն ու մուսուլմանները

Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, Լատվիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է տվյալներ այդ երկրում ապրող կրոնական համայնքների մասին: Ըստ այդմ, 2016 թվականի դրությամբ Լատվիայում կա 1 440 471 հավատացյալ, որից 700 469-ը Բողոքական Լյութերական եկեղեցու հետեւորդ են, 337 676-ը՝ կաթոլիկներ, 370 000-ը՝ ուղղափառներ, 53 383-ը՝ Դնեպրոպավլովսկի Պոմորյան եկեղեցու հետեւորդներ: Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները անցած տարվա դրությամբ կազմում են 525 մարդ, ինչն ավելի շատ է, քան հրեաների եւ մուսուլմանական համայնքի հավատացյալների թիվը: Լատվիայում կա 315 հրեա հավատացյալ եւ 295 մուսուլման:

Մեկնաբանություն
X