Բագրատյանի խոսքը եթե անգամ թույն լինի, թույնից էլ կարելի է օգուտ քաղել․․․

Բագրատյանն ասում է․ «Հայերենն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է։

Բագրատյանի գրառման մասին չէ իմ խոսքը, այլ այն մասին, թե Բագրատյանը չգիտե՞ր, որ նման բան ասելուց հետո «կարկուտը ծեծելու է»։ Չգիտե՞ր, որ երբ ասում է տնտեսությունը աղքատ է, թեկուզ և ասեր մեր տնտեսությունն աշխարհի ամենաղքատ տնտեսությունն է, բոլորը միաբերան կհամաձայնվեին կամ կլռեին։ Բայց լեզուն տնտեսություն, իշխանություն չէ, որի մասին կարելի է ազատ արտահայտվել։ Այն մայրական սիրո նման նուրբ է ու շատ նուրբ մոտեցում է պահանջում։ Մորը մեծարում են միայն․․․

Բագրատյանի խոսքը եթե անգամ թույն լինի, թույնից էլ կարելի է օգուտ քաղել։

Տնտեսագետի խոսքից ուզում եմ օգուտ քաղենք։ Իսկ օգուտը շատ մեծ է։

Մեկ անգամ ևս հաստատվում է, որ հայի համար իր լեզուն, հողը, երկիրը ամենաթանկն է։

․․․ Նման խոսքով ավելի միասնական ենք դառնում ու ավելի է քաղցրանում, լեզուն, հողը երկիրը։

ՀԳ Մի բան էլ, բոլորս մեր լեզուն պաշտպանում ենք․ ումի՞ց՝ Բագրատյանի՞ց․․․

Թող ձեր ասածը լինի, մեր լեզուն աշխարհի ամենահարուստ լեզուն է։ Մոր լավ լինելը քննարկու՞մ են․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X