Հայկական համույթը՝ Koktebel Jazz Party-ին ելույթ կունենա դիստանցիոն ռեժիմով

Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, Ղրիմում մեկնարկել է Koktebel Jazz Party-ն: Հանդիսավոր բացումը փառատոնի տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 18-ին: Ջազ փառատոնի եւ կազմակերպիչները, եւ հանդիսատեսն ու երկրպագուները հատկապես սպասում են հայկական համույթի ելույթին: Կազմակերպիչները նշում են, որ այս տարվա Koktebel Jazz Party-ին հայկական համույթի ելույթը կարելի է համարել առանցքայիններից մեկը: Սեւծովյան գլխավոր բեմին, սակայն, հայկական համույթը ելույթ կունենա դիստանցիոն ռեժիմով: Նշենք, որ սա արդեն տասնվեցերորդ միջազգային փառատոնն է, իսկ կազմակերպիչը հայտնի հեռուստահաղորդավար եւ լրագրող Դմիտրի Կիսելյովն է:

Մեկնաբանություն
X