Մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն՝ հասարակական կարծիքի ձևավորման հարցում. Մերկելը՝ Էրդողանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա Գերմանիայի քաղաքացի թուրքերին կոչ էր արել բունդեսթագի առաջիկա ընտրություններում չքվեարկել Մերկելի և նրա կուսակցության օգտին:

«Մենք ոչ մեկին, այդ թվում և նախագահ Էրդողանին, թույլ չենք տա միջամտել մեր քաղաքացիների, որոնց թվում նաև թուրքական ծագում ունեցողներ կան, ազատ ընտրությանը»,- DW.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մերկելը՝ օգոստոսի 18-ի երեկոյան ընտրողների հետ կայացած հանդիպմանը:

«Մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն՝ հասարակական կարծիքի ձևավորման հարցում», - շեշտել է կանցլերը:

Մեկնաբանություն
X