Մահացել է ՌԴ ՌՕՈւ առաջին գլխավոր հրամանատարը

Մոսկվայում 80 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ՌՕՈւ առաջին գլխավոր հրամանատար Պյոտր Դեյնեկինը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է նրա որդին՝ Միխաիլ Դեյնեկինը:

Պյոտր Դեյնեկինը ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնն զբաղեցրել է 1992-1998 թվականներին:

Հետաքրքիր է, որ դեռ անցյալ շաբաթ նախկին գլխավոր հրամանատարը ռեկորդ էր գրանցել՝ դառնալով ամենատարեց մարդը, ով ինքնաթիռ է ղեկավարել: Մերձմոսկովյան «Ֆորսաժ» ավիասալոնի շրջանակներում նա օդ էր բարձրացրել Հայրենական պատերազմի տարիների ամերիկյան Douglas DC-3 ինքնաթիռը:

Մեկնաբանություն
X