Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ուրալից այնկողմ

ՌԴ Ժողովրդագրության, միգրացիայի և տարածքային զարգացման ինստիտուտի դիտորդ Յուրի Կռուպնովը նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է երկրի մայրաքաղաքը տեղափոխել Ուրալից արևելք, հայտնում է RT-ն:

Մասնագետի կարծիքով՝ Ռուսաստանը գերկենտրոնացած է. մայրաքաղաքային ռեգիոնում է կենտրոնացած ողջ բնակչության 5-րդ մասը, իսկ զարգացման հեռանկարն կան 15-25 խոշոր քաղաքների համար միայն, որոնցում ապրում է բնակչության գրեթե կեսը:

Յուրի Կռուպնովը սեփական նախաձեռնության արդյունք հանդիսացող համապատասխան հաշվարկներով փաստաթուղթն արդեն ուղարկել է նաագահ Պուտինին: Փաստաթղթում նշվում է, որ շարունակվող ներքին միգրացիայի պատճառով Ռուսաստանը կարող է կորցնել իր աշխարհաքաղաքական առավելությունները:

Կռուպնովի կարծիքով զարգացման հարցերում առաջնահերթությունն այսուհետ պետք է տալ Սիբիրին և Հեռավոր Արևելքին:

Մեկնաբանություն
X