Մոսկվայի քաղաքապետը ծաղրել է մայրաքաղաքը Ուրալից արևելք տեղափոխելու գաղափարը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը սարկազմով է արձագանքել ՌԴ մայրաքաղաքը Ուրալից արևելք տեղափոխելու առաջարկին՝ անվանելով այն «հանճարեղ գաղափար»;

Ավելի վաղ ՌԴ Ժողովրդագրության, միգրացիայի և տարածքային զարգացման ինստիտուտի դիտորդ Յուրի Կռուպնովը, երկրի համաչափ զարգացման խնդիրներով պայմանավորված, նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր երկրի մայրաքաղաքը տեղափոխել Ուրալից արևելք և բեռնաթափել մայրաքաղաքային կենտրոնական ռեգիոնը:

«Մայրաքաղաքը տեղափոխել Հեռավոր Արևե՞լք. «հանճարեղ» գաղափար է: Մի քանի տրլիոն ծախսել, որպեսզի չինովնիկներին 8 հազար կիլոմետրով հեռացնել Ռուսաստանի եվրոպական մասի110 միլիոն բնակչությունից: Նախկինում էլ չինովնիկներին քշում էին Սիբիր և Հեռավոր Արևելք, սակայն շատ ավելի էժան եղանակներով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետը:

Մեկնաբանություն
X