Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Հնդկաստանի հյուսիսում գնացքի՝ գծերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է India Today հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուտտար Պրադեշ նահանգում գնացքը դուրս է ընկել գծերից, կա առնվազն 10 զոհ և 150 վիրավոր:

Հեռուստաալիքի վյալներով վթարի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանություն
X