Երևանի գարեջրի փառատոնը՝ լուսանկարներով

>

Այսօր Կարապի լճի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրով գարեջրի 4-րդ փառատոնը:

Այն նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու հայկական գարեջրի ավանդույթներին, ինչպես նաև գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբելու մեկ հարթակում՝ հույս ունենալով, որ տարիներ անց Երևանի գարեջրի փառատոնը կդառնա տարածաշրջանում, և ոչ միայն, լավագույն զբոսաշրջային փառատոնը:

Այս տարի, ավանդույթի համաձայն, փառատոնին առանձին տաղավարներով իրենց գարեջրի տեսականիները և խորտիկներն են ներկայացրել «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնում առաջին անգամ առանձին տաղավարներով մասնակցել են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:

Մեկնաբանություն
X