Ֆուտբոլ. Շիրակը արտագնա խաղում հաղթեց Գանձասար-Կապանին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Գանձասար-Կապանը» ուժերը չափեց «Շիրակի» հետ:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:1: Խաղի միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Իլիչը:

Այսպիսով՝ «Շիրակը» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Գանձասար-Կապանը» 3 խաղում միավոր չի վաստակել:

Հաջորդ տուրում «Շիրակը» կհանդիպի «Արարատին», իսկ «Գանձասար-Կապանը»՝ «Բանանցին»:

Մեկնաբանություն
X