Իսպանիայի թագավորն ու թագուհին հիվանդանոցում այցելել են Բարսելոնայի ահաբեկչությունից վիրավորվածներին

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հիվանդանոցում այցելել են Բարսելոնայի ահաբեկչությունից վիրավորվածներին, հայտնում է 24 Horas ալիքը:

«Բարսելոնան միայնակ չի եղել և չի լինի, նրան աջակցում է ողջ Իսպանիան: Այդ հարձակումը, այդ սպանությունը բոլորին է ցնցել»,- հայտարարել է երկրի ղեկավարը: «Մենք չենք վախենում»,- ասել է նա կատալոներեն: Այդ խոսքերը գլխավոր կարգախոս են դարձել Իսպանիայում ահաբեկչություններից հետո:

Նշվում է, որ Բարսելոնայի և Տարագոնայի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 54 մարդ:

Մեկնաբանություն
X