Հայաստանը հայտնվել է միջազգային հակառեյտինգի առաջին հորիզոնականներում

Հայաստանը հանդիսանում է այն պետություններից մեկն աշխարհում, որտեղ ճանապարհատրանսպորտային պատահարներից ամենաշատ մարդկային զոհերն են լինում: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: Այս մասին վկայում են Ուկրաինայում գործող Corestone վերլուծական-հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները:

Այսպես, մեկ միլիոն բնակչի հաշվով 2015 թվականին Հայաստանում ՃՏՊ-ներից մահացությունը կազմել է 114,7 մարդ, Ռուսաստանում այդ թիվը 160,4 է: Առավել քիչ են ՃՏՊ-ների զոհերը Շվեդիայում, Նորվեգիայում եւ Մալթայում: Մահացության ցուցանիշները բավական բարձր է նաեւ Միացյալ Նահանգներում և Վրաստանում:

Մեկնաբանություն
X