Չիլիի հարավում 18 բեռնատար են հրդեհել

Այս պահին Չիլիի հարավային Թեմուկո քաղաքի կայանատեղիներից մեկում 18 բեռնատար քարշակ է այրվում (ֆուռ), հաղորդում է Reuters գործակալությունը:

Իշխանությունների փոխանցմամբ՝ հրդեհը կազմակերպված է: Նախնական տեղեկություններով միջադեպի հետևում կանգնած է մապուչի հնդկացիների Weichan Auka Mapu կազմակերպությունը:

Ավելի վաղ այդ կազմակերպությունն ստանձնել է Չիլիի հարավում տեղի ունեցած այլ հրկիզումների պատասխանատվությունը:

Մեկնաբանություն
X