Բարսելոնայում մահմեդականները բողոքի ակցիա են կազմակերպել ահաբեկչության դեմ

>

Բարսելոնայում բնակվող տասնյակ մահմեդականներ շաբաթ հավաքվել են քաղաքի Ռամբլա հետիոտնային փողոցում՝ իրենց բողոքը հայտնելու այստեղ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Կատալոնիայի մայրաքաղաքի հենց այդ փողոցում էր անհայտ հանցագործը միկրոավտոբուսն ուղղել անցորդների մեջ, ինչի հետևանքով 13 մարդ զոհվել, 130-ը վիրավորվել էր:

«Իսլամը խաղաղություն է», «Ոչ մեր անունով կատարվող ահաբեկչությանը» գրված է եղել մահմեդական ցուցարարների պաստառներին, հաղորդում է La Sexta հեռուստաալիքը:

Մեկնաբանություն
X