Մոնբլան լեռան վրա հայտնաբերվել է ուկրաինացի լեռնագնացի դին

Ուկրաինացի լեռնագնացին մահացած են գտել Մոնբլան լեռան վրա շաբաթ առավոտյան, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ լեռնագնացը դեպի Եվրոպայի ամենաբարձր լեռան գագաթը վերելքն սկսել է ուրբաթ, իսկ լույս շաբաթ՝ ձնաբուք է սկսվել: Լեռնագնացը կապվել է փրկարարների հետ, սակայն փրկարարները վատ եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել օգնության հասնել:

«Փրկարարական գործողությունը սկսվել է միայն շաբաթ առավոտյան: Փրկարարները հայտնաբերել են լեռնագնացի դին ծովի մակարդակից մոտ 4 հազար մետր բարձրության վրա»,- գործակալությանն ասել է փրկարար ծառայության աղբյուրը:

Մեկնաբանություն
X