Գրառում մի քանի օր առաջ զոհված զինվորի մասին, որ սիրտ է ավերում․․․

Գրառում, որ սիրտ է ավերում։ Ընդամենն այսքանը կարող եմ ասել ու խնդրել, որ հերքեն, եթե կարող են, այս գրառումը։ Այդ հերքումն անհրաժեշտ է ապրողներիս՝ շարունակելու մեր կյանքը։

Lilit Mnatsakanyan

Սենց մեզ համար տանը նստած, սուրճ ենք խմում, ֆեյսբուքում ստատուսներ ենք կարդում, իմանում, որ սահմանին զոհ կա, մեկ-մեկ լացող սմայլիկ ենք դնում ու անցնում... ու հեչ չենք էլ պատկերացնում, թե ինչ ա նշանակում էդ "սահմանին զոհ կա"-ն, ու որ էդ զոհ լինելը բացի բուն մահ երևույթից, ինչ բարոյահոգեբանական մղձավանջ ա ողջ մնացածների համար... զոհվածի հարազատների ապրած աղետի մասին մանրամասներ մեզ երբեք չեն հասնում, եթե էդ զինվորը մեզ ծանոթ չի...

Մեզնից ո՞վ կպատկերացնի, որ մի քանի օր առաջ զոհված Արման Մովսիսյանի դին Մադաղիսից Էջմիածնի Արշալույս գյուղ ա տեղափոխվել УАЗ մեքենայով՝ առանց համապատասխան մշակում անցնելու, անճանաչելիորեն ուռած ու սևացած, ընդ որում մահացու վնասվածքը գլխից ա եղել, ու էդ վիճակում ժամերով ճանապարհ ա անցել... ծնողների մղձավանջը մեզնից ո՞ւմ ա հայտնի
կամ, մեզնից ո՞վ կպատկերացնի, որ օրինակ՝ էդ անտարբերության մեջ միակ սփոփիչ տարրը՝ սահմանին զոհված զինվորի համար հետմահու պարգևատրության մեդալը, նրա հարազատներին կհանձնեն առանց հատուկ բարձիկի՝ պատճառաբանելով, որ բարձիկը 20.000 դրամ արժի... ես չգիտեմ՝ ի՞նչ ռեակցիա ա պետք տալ նման իրավիճակում, եթե պարգևատրվող հերոսի ծնողը դու ես:
(մի քանի՝ էլ ավելի այլանդակ մանրամասներ կան, որ հանուն էթիկայի, չեմ հրապարակի)
զոհված զինվորի ծնողները բացարձակ միայնակության մեջ են պատահած ողբերգությունը կրելու հարցում, մանավանդ, որ շատ հարազատներ չունեն. միայնակություն ոչ միայն հոգեբանական, սոցիալական և նյութական առումներով, այլ նախևառաջ՝ բարոյական... մարդիկ, որ ամբողջ կյանքում աշխատել են օրվա հացի համար ու վեհ գաղափարների համար ոչ ժամանակ են ունեցել, ոչ էլ էներգիա, պատահածի նկատմամբ տոտալ ստոր վերաբերմունքի համատեքստում իրենց կորուստը ընկալում են ոչ միայն որպես ողբերգություն, այլև որպես "բռնություն", քանի որ մարդուն թվում ա, թե իրենից վերցնում են իր ունեցած ամենաթանկը, ոչնչացնում, խեղում, այլանդակում բոլոր առումներով ու թողնում իրեն էդ ամենի մեջ լրիվ միայնակ...
Խնդրում եմ՝ լսեք էս մարդկանց...
Մարդուն չի տրվում ոչ գաղափարական, ոչ հոգեբանական, ոչ բարոյական որևէ ռեսուրս էս աղետը հաղթահարելու համար, այլ միայն վերցվում ա, վերցվում ու վերցվում,
ու էս ներքին քայքայումն անընդհատ ա, վերջը չի էլ երևում... ես կասկած չունեմ, որ շուտով բոլորս ենք դրա միջով անցնելու․․․

Ինձ մնում է ընդամենը հիշեցնել, որ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X