Էրդողանը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է արել չափը ճանաչել

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին կոչ է արել Անկարային դասեր չտալ և իմանալ իր տեղը: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Էրդողանն այդ մասին հայտարարել է Դենիզլի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա (Գաբրիելը) ոչինչ չի հասկանում: Ո՞վ ես դու, որ խոսում ես Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ: Խոսիր Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, իմացիր քո տեղը: Կարք չկա դասեր տալ Անկարային»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի համար նշանակություն չունի՝ կբացի՞ Գերմանիան իր դռները, թե՞ ոչ:

«Մեզ բավարարում են բաց դռները: Մենք ուրախությամբ մերձենում ենք նրանց հետ, ովքեր դրանք բացում են մեր առջև: Մենք էլ նրանց առջև ենք բացում մեր դռները»,- նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Էրդողանը դիմել էր Գերմանացի թուրքերին՝ կոչ անելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում դեմ քվեարկել կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական և մյուս թշնամի կուսակցություններին

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Էրդողանի հայտարարությունը գնահատել էր որպես Գերմանիայի ինքնիշխանությանն ու ընտրություններին միջամտելու փորձ:

Մեկնաբանություն
X