Բենիամին Նեթանյահուն ժամանում է Սոչի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի կժամանի Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:

Պարբերականի տվյալներով՝ քաղաքական գործիչները կքննարկեն Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Վարչապետի գրասենյակը հավելել է, որ առաջնորդները վերջին երկու տարում կանոնավոր կերպով հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են Սիրիայի երկնքում երկու երկրների օդուժի բախումներից խուսափելու հետ կապված հարցեր:

վերջին անգամ Բեթանյահուն և Պուտինը անդիպել էին Մոսկվայում: Այն ժամանակ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, նրանք նախանշել էին փոխգործակցության հիմնական ուղղությունները:

Մեկնաբանություն
X