Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթանակ է տարել «Սուոնսիի» նկատմամբ: Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղի ընթացքում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ. «Խաղը դժվար դասավորվեց, հատկապես առաջին խաղակեսում, քանի որ մրցակիցը խաղում էր 5 պաշտպանով: Սակայն մենք կարողացանք համբերություն ցուցաբերել և անել այն, ինչ պետք է անեինք:

Այս երկու հաղթանակները խոսում են թիմի ոգու մասին, նախորդ տարի այն նույնպես առկա էր, սակայն հիմա բախտը մեր կողմն է և այժմ մենք կարողանում ենք իրականացնել գոլային պահերը: Շատ լավ ենք սկսել, սակայն ամենակարևորն այն է, որ կարողանանք շարունակել նույն ոգով»,- ասել է Մխիթարյանը:

Մեկնաբանություն
X